Եթե մեղադրյալը ձեր աշխատասենյակում է, և որոշել եք դատարանին միջնորդել կալանք, ինչու՞ չեք ձերբակալում ու անմիջապես տանում դատարան. Ռուբեն Մելիքյան
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ Երբ մշակում էինք քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, մի հարց սկզբունքային էր ինձ համար – չի կարող վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո գտնվող մեղադրյալի կալանավորման հարցը քննարկվել այն պայմաններում, երբ մեղադրյալն ազատության մեջ է։ Դատարանը չպետք է ԶՐԿԻ ազատությունից, այլ ստուգի ազատությունից զրկելու և անազատության մեջ պահելը շարունակելու իրավաչափությունը։ Ազատությունից զրկողը պետք է լինի …