Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ. Ի՞նչ անեինք, հանրաքվե՞ անեինք տոնածառի հարցով
Լեւոն Հովհաննիսյանը մի դրվագ պատմեց՝ ցույց տալու, որ ինչ էլ անես՝ դժգոհում են մարդիկ: Նա ասաց, որ երբ Տարոն Մարգարյանի ժամանակ բնական եղեւնու ճյուղերով էր պատրաստված լինում հրապարակի տոնածառը, բնապահպանները բողոքում էին՝ թե ախր էս ի՞նչ եք անում, անտառ եք հատում. «Ի վերջո որոշում կայացվեց գնել նոր տոնածառ, որը կլինի շատ գեղեցիկ ու կլինի արհեստական: Դեռ աշխատանքները ավարտված չէին, արդեն հնչում էին պիտակավորումներ»: