Ստեփանավանի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը
Հունվարի 2-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «աջից կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Գյուլագարակ գյուղի 24-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ լավ չի հիշում, թե իր հետ ինչ է կատարվել և հնարավոր է, որ ընկել է: Նույն օրը, ժամը 21.00-ին, ոստիկանության …