Կպչուն ժապավենով կապել են քնած տանտիրոջ բերանը, գումար են հափշտակել և դիմել փախուստի. 2 անձի մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝ ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում …