Մարալիկի եւ Եղվարդի ծննդօգնության ծառայությունները հնարավոր է չփակվեն. նախարարը պատրաստ է խնդիրը քննարկել
Եղվարդի եւ Մարալիկի բուժկենտրոնների ծննդօգնության ծառայությունները հնարավոր է չփակվեն, հարցը կքննարկեն, եթե այս հիվանդանոցները առկա թերությունները վերացնեն: Այս մասին այսօր ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Թորոսյանն ասաց՝ այսօր ասուլիսից առաջ խոսել է Կոտայքի մարզպետի հետ՝ Եղվարդի «Նաիրիի» բժշկական կենտրոնի մասին, այստեղի ծննդատունը միակն է, որ ծննդօգնության թվերը մոտ են նախարարության սահմանած …