Հունվարի 26-ից արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության …