ԵԽԽՎ համազեկուցողները հավելում են կատարել նախորդ տեքստին
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելին և Կիմո Կիլունեն հավելում են մտցրել այսօր ավելի վաղ իրենց տարածած հաղորդագրության մեջ: «Մենք լսեցինք, որ այսպես կոչված փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար»,- ասվում է ԵԽԽՎ թվիթերյան պաշտոնական էջում: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ