Հայաստանը ցուցաբերում է անհրաժեշտ քաղաքական կամք՝ միտված ժողովրդավարության զարգացմանը. ԵՄ զեկույց
Փետրվարի 10-ին հրապարակվել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP+)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին Եվրոպական միության զեկույցը: Զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, որ 2018թ.թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանը ստանձնել է մարդու իրավունքները հարգելու և լավ կառավարելու պատրաստակամություն, սկսել է օրենսդիր և անհրաժեշտ այլ քայլեր ձեռնարկել՝ այդ պարտավորությունները կյանքի կոչելու համար: Չնայած համակարգի …