Արմեն Սարգսյանը ստորագրել է ապրիլի 5-ը հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիրը՝ պարզապես ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածի դրույթներով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրելով փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը՝ Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաեւ այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ։ Եվ, ահա, ի պատասխան հարցմանը՝ հայտնեցին, որ Արմեն Սարգսյանը կարող է նման քննարկումներ սկսել։