«Այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ». Իմքայլականները «Գազպրոմին» ու այլ ընկերություններին չեն թողնելու ՀՀ նախագահից բարձր աշխատավարձ սահմանել ու թողնել դա մեր վրա
Բաբկեն Թունյանն ասաց. «Կան մենաշնորհային հանրային ծառայության ընկերություններ, որտեղ տնօրենները, տնօրենների տեղակալները կարող են ստանալ 10, 15, 20 հազար դոլար աշխատավարձ: Մենք ոչ թե ասում ենք՝ դուք իրավունք չունեք ձեր տնօրեններին բարձր աշխատավարձ տալ, այլ ասում ենք՝ այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ, եթե մտցնում եք, մտցրեք այն չափով, ինչ չափով Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյան է ստանում»: