Չկատարած աշխատանքի համար ՊՈԱԿ-ը ֆինանսավորվել է մոտ 5 մլն. դրամի չափով. «Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա»-ում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել «Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա» (ԳԲԱ) ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման …