Քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել․ «Ա1+»
«DAROINK» (ԴԱՐՈՅՆՔ) քաղցրավենիք արտադրող ձեռնարկությունում կորոնավիրուսով վարակվածության դեպք է արձանագրվել: Տեղեկատվությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Կարապետ Աֆրիկյանը: Վարակված անձը ընկերության մենեջերն է, ով հիմնականում շփում է ունեցել խանութների հետ, արտադրության հետ շփում չի ունեցել, -ասաց Աֆրիկյանը: Աշխատակիցը հիվանդանոց է դիմել մարտի 29-ին, վարակվածության փաստը հաստատվել է ապրիլի մեկին,-հայտնեց նա: «Արտադրամասը ամեն օր 4-5 …