ՌԴ սուպերմարկետներում հայկական ապրանքները հայ տնտեսվարողից չեն վերցնում. Քննարկում՝ ԱԺ-ում
Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ իսկապես, այդ խնդիրը կա. «Հարցի առաջին կողմն այն է, որ իհարկե մեր տնտեսվարողներին սահմանափակում են: Այդ ամենը թղթի վրա չի արտացոլվում: Երկրորդ կողմն այն է, որ մենք երբեմն արտահանում ենք որոշակի ապրանքներ, որոնք ստանդարտների չեն համապատասխանում»: