Նշով իտալական թխվածքաբլիթ «Ռիչարելի»
Նշով եւ սպիտակուցով թխվածքաբլիթներից ամենահայտնին այսօր, թերեւս, ֆրանսիական «մակարոն»-ն է: Սակայն նրանք, ովքեր երբեւէ փորձել են իտալական ռիչարելիները, հաստատ երբեք չեն մոռանա դրա համը: Եթե մակարոնը (չշփոթել «մակարունի» հետ, որը կոկոսով թխվածքաբլիթ է) նուրբ եւ հարթ մակերես ունի, ապա ռիչարելին հակառակը՝ անպայման պետք է խորդուբորդեր ու ճերմակ փոշի ունենա երեսին: Իտալիայի Սիենա քաղաքի հայտնի աղանդերը, …