Սա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման արարողության բովանդակապես նոր և վերաիմաստավորված մոտեցում էր․ Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ, Անչափ հաճելի էր տեսնել Ձեր համատարած դրական արձանքները կարանտինային պայմաններում ՀՀ կառավարության կողմից կազմակերպած ապրիլքսանչորսյան միջոցառումների վերաբերյալ: Ինձ համար մեծ պատիվ էր ղեկավարել այն աշխատանքային խումբը, որը հանդիսանում է այս միջոցառումների թե՜ բովանդակային, թե՜ կազմակերպչական լուծումների հեղինակը: Համաճարակից բխող անորոշությունների պայմաններում վերը նշված …