«Նախաքննական մարմինը փորձում է ամեն կերպ այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». Գեւորգ Լոռեցյանի պաշտպան. «Հայկական ժամանակ»
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է եւս երկու ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը նշեց, որ դատարանի այդ որոշումը ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նույն գործով ուժի մեջ մտած դատական ակտին: Բանն այն է, …