Թուրքիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի երթ են կազմակերպել՝ ընդդեմ Հայաստանի. Ermenihaber.am
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Էսքիշեհիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսափող համարվող մերձիշխանական «Sabah» օրաթերթի էլկայքի տեղեկացմամբ՝ բողոքի երթին մասնակցել է շուրջ 150 մարդ, հիմնականում թուրքաբնակ ադրբեջանցիներ, ինչպես նաև Թուրքիայի քաղաքացիներ և Թուրքիայում …