Հարց է առաջանում՝ մենք ինչո՞ւ ենք ուզում մեր իսկ ձեռքերով լեգիտիմացնել թուրքական հնարավոր ներխուժումը տարածաշրջան. Երվանդ Բոզոյան
Հեռու եմ այն մտքից, թե այս նոր հայեցակարգն առաջարկողները թուրքական շահերը հետապնդողներ են։ Իհարկե ոչ: Սակայն այլ ազգերի սխալները հաշվի չառնելը, համաշխարհային հոսանքի դեմ գնալը (եթե դա չի հակասում ու սպառնում մեր շահերին) ուղղակի կործանարար ազդեցություն կարող է թողնել Հայաստանի և Արցախի անվտանգության վրա: