Վիտալի Բալասանյանը դիմում է Հայաստանի և Արցախի իշխանություններին. «Հանդես բերել խորամտություն և սթափություն՝ չտրվելու համար հայկական երկու պետությունների անվտանգությունը թուլացնող սադրանքներին»
Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Հանրապետության գործադիր և օրենսդիր իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նրանց սպասարկող ուժերը պառակտում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ բաժանելով նրանց սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, նորերի ու հների: Հայաստանի իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով, իրականությունից կտրված և շինծու մեղադրանքներով այլևս վերածվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային …