Արցախի նախագահի մոտ քննարկվել են օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 13-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում օն-լայն խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների արգելմանն ուղղված աշխատանքների ընթացքին։ Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը խիստ դրական են ազդել ինչպես խաղացողների թվի էական կրճատման, այնպես էլ հանրության կողմից հնչեցրած գնահատականների առումով, սակայն դեռևս լուրջ և համապարփակ աշխատանքներ պիտի …