300 հազար դոլարի դիմաց եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով Իրանում հավաքագրել և Հայաստան են տեղափոխել շուրջ 50 ԻԻՀ քաղաքացու
Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ: Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչ օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը: