Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի և ծանոթացել պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշի քաղաք և ծանոթացել պետական միջոցներով իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին: Բերդաքաղաքի Վարանդա փողոցի վրա Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներով վերակառուցվող 45 բնակարանանոց շենքի և Հախումյան թաղամասի բնակելի շենքերի կապիտալ վերանորոգման արդյունքում առաջիկայում մոտ 150 բնակարաններ կհանձնվեն շահագործման: Գործընթացը ժամանակին իրականացնելու նպատակով նախագահ Հարությունյանը տեղում մի շարք հանձնարարականներ է …