Այդ ինչպե՞ս. եթե զորքերը կանգ են առնում իրենց դիրքերում, ապա ինչո՞ւ են Քելբաջարն ու Լաչինը հանձնվում թուրքին. «Իրատես»
Այնուհետև՝ եթե Հայաստանի Հանրապետությունն է վերադարձնում այդ շրջանները, նշանակում է դրանք Հայաստանի Հանրապետության կազմի մե՞ջ էին: Այդ դեպքում ինչո՞ւ էր ռուսական կողմն ամենաբարձր մակարդակով ժխտում Հայաստանի Հանրապետության տարածքում ընթացող պատերազմական գործողությունների մասին տեղեկությունները և, իբրև դաշնակից, խուսափում Հայաստանի Հանրապետությանն անմիջական ռազմական օգնություն ցուցաբերելուց նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ-ի կողմից պաշտոնապես օգնության խնդրանք եղավ: