«Եթե նախկինները ծախել էին Արցախը, Նիկոլն էլ եկավ, չէր կարող չտալ, ուրեմն՝ նա նախկինների հետ սերտ համագործակցում է»․ քաղաքագետ
Այս պատերազմը սեպտեմբերի 27-ից տանուլ էր տրվում, հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում մեսիջ էր, որ ինքը տանելու է ի վնաս ՀՀ-ի և Արցախի։ Նա Ազգային Ժողովի ամբիոնից գուժեց՝ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում», ինքը մտածում էր, որ մենք, չգիտես ինչու, եթե պարտվեք, մեզ մենք պարտված չենք համարելու։