Ստամբուլի մզկիթի հոգևոր առաջնորդը դանակահարության է ենթարկվել
Ermenihaber. Դեկտեմբերի 8-ին Ստամբուլի «Ֆաթիհ» մզկիթում նամազից (ամենօրյա աղոթք իսլամում) հետո դանակահարություն է տեղի ունեցել: Դանակահարության են ենթարկվել մզկիթի իմամ (հոգևոր առաջնորդ) Գալիփ Ուստան և մզկիթի համայնքի անդամ Բիլալ Էրդեմը: Մասնավորապես հանցանքի մեջ կասկածվող անձը նամազից հետո մուտք է գործել իմամի սենյակ և նշել, որ ցանկանում է հանդիպել իմամի հետ, ապա դեռևս չբացահայտված հանգամանքների բերումով