Նախագահը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ ավստրիական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերին։ Առանձնահատուկ անդրադարձ է արվել ՀՀ-ԵՄ գործընկերությանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, առկա մարտահրավերների և զարգացումների վերաբերյալ։ Կողմերն ընդգծել