Գործարքը հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության․ փորձագետ
«Իրավական տեսանկյունից բոլոր գործողությունները հնարավոր է իրականացնել առանց Ռուբեն Վարդանյանի անմիջական մասնակցության»: Այս մասին Ամերիաբանկի և BOGG ֆինանսական խմբի միջև հնարավոր գործարքի վերաբերյալ Civilnet-ին տված հարցազրույցում ասել է ՖԻՆԱՐՄ ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը: Նա ընդգծել է, որ Ամերիաբանկում բաժնետեր է ոչ թե անձամբ Ռուբեն Վարդանյանը, այլ «Իմաստ Գրուպ»-ը, որի անունից որոշում