Առաջարկում եմ սահմանաչափ ներառել օրենսգրքում, որ արտերկրում ամսական 500.000 դրամից պակաս եկամուտները ենթակա չեն հարկման ՀՀ-ում. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների եկամուտների հարկումը իշխանությունների հերթական խայտառակ քայլերից է։ Այո, Հարկային օրենսգրքում կա նման դրույթ, բայց ինչպես դասականն էր ասում՝ «մեխն էլ ա ձեր ձեռը, չագուչն էլ»։ Փոխեք, օրենսգրքի այդ խայտառակ նորմը։ Հարկ ավելացնելու, հարկ վճարողների կյանքը բարդացնելու համար շաբաթը մեկ օրենսգրքում