Էդգար Ղազարյան. «Ալեն Սիմոնյանը հայցով չի մեկնաբանում կոռուպցիան ինչ է, բայց երբ կոռուպցիոներ ես անվանում, վատ է զգում ու ասում՝ դա զրպարտություն է»
ՀՀ Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի նստավայրում դատավոր Գագիկ Բալայանի նախագահությամբ կայացավ «Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի՝ զրպարտություն պարունակող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ դրամական հատուցում տալու» պահանջով երրորդ դատական նիստը: Դատաքննությունն ավարտվեց, դատարանը գնաց որոշում կայացնելու, որը կհրապարակվի 2024 թվականի մարտի 15-ին՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: Դատական նիստի ավարտից հետո հայցվոր