Էդմոն Մարուքյան. «Քանի որ Հայաստանի բոլոր կարմիր գծերը խախտվել են, առաջարկել եմ բանակցային գործընթացում մեր մոտեցումները վերանայել ամբողջությամբ»
Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջում խոսել է ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու որոշման մասին: Սկսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից եւ դրան հաջորդած իրադարձություններից՝ նա հասավ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնելուն, որով, իր խոսքով, արտաքին քաղաքական դաշտում պետք է առաջ տաներ Հայաստանի նարատիվները: Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ, խաղաղության շուրջ բանակցություններում հայկական կողմն ունեցել է իր