«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ղազախստանի նախագահի հայտարարությունը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Ղազախստանի նախագահի հայտարարությանը՝ խստորեն դատապարտելով այդ երկրի դիրքորոշումը, որով լռելյայն համաձայնության կնիք է դրվում ադրբեջանական վարչակարգի կողմից իրականացված բոլոր հանցանքների վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համահայկական միության հայտարարության մեջ նշված է. «Օրերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից արված խիստ կողմնակալ հայտարարությունները մեծ հիասթափություն են առաջացնում։ Ղազախստանի նախագահն իր ժողովրդի անունից մեծ ոգևորությամբ