Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հետևում է հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը
Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ հոբելյանական փառատոնը։ Այն ստեղծվել է 2010 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և մինչ օրս իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի աջակիցն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը հայաստանյան մշակութային կյանքի