ՀՀ ակադեմիական կրթությունը հարցականի տակ դրած վարչապետի կողքին նստած էր նախարար Ժաննա Անդրեասյանը, որն այս հայտարարությունների ընթացքում ոչ մի ձայն չհանեց. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստում հայտարարեց. «Եթե մենք բուհերը հավատարմագրենք միջազգային ստանդարտներով, ոչ մի բուհ հավատարմագրում չի ստանա»։ Բանն այն է, որ մարտի 7-ին Երեւանի պետական բժշկական համալսարանին հանձնվել է միջազգային հավատարմագրման հավաստագիր, իսկ ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի որոշ ֆակուլտետներ փորձեր են անում դիմել եւ ստանալ միջազգային հավատարմագրում։ Այս