«Անշշուկ ապրող ներկաներին» Երան Գույումճեանն Արարատ բերեց «Ծիրանի լոյս» գրքով
Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի սրահում ապրիլի 5-ին սփյուռքահայ բանաստեղծուհի, հրապարակախոս եւ խմբագիր, Կիպրոսում ապրող Երան Գույումճեանի «Ծիրանի լոյս» (Յուշագրութիւն, Հրապարակագրութիւն, Բանաստեղծութիւն) գրքի շնորհանդեսն էր: Երան Գույումճեանի հրապարակագրությանը, ակտիվ քաղաքացիական կեցվածքին ծանոթ ենք նաեւ նրա խմբագրականներից, սոցիալական ցանցերում նրա գրառումներից, ուր նա խոսում է հայերենի, հայ ժողովրդին հուզող, հայոց պատմության նոր մարտահրավերների մասին.