Եվրոպական միությանը կոչ ենք անում նախանշել կոնկրետ, շոշափելի միջոցներ և ռազմավարական ծրագրեր․ ՀՅԴ
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ի գիտություն է ընդունում Եվրոպական հանձնաժողովի ապրիլի 5-ի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի դիմակայունության բարձրացմանը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ներառյալ 270 միլիոն եվրո դրամաշնորհը, որն ուղղված է փոքր և միջին ընկերություններին աջակցելուն: Մենք կարևորում ենք ԵՄ-ի շեշտադրումը ենթակառուցվածքային նախագծերի վրա, մասնավորապես՝ Սև ծովի էլեկտրահաղորդման մալուխի նախագծի և վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների մասով, որոնք