«Եթե ես հույսը չունենամ, որ մի օր գնալու եմ Արցախ՝ մեր տուն, եղբայրական գերեզման, Շուշի, ես պարզապես կդադարեմ ապրել»
«Հայկական առաքելություն» բարեգործական հիմնադրամը ս․ թ․ ապրիլի 7-ին կազմակերպել է «Արցախի կանայք հայկական հիմնախնդիրների մասին․ աղետի և պայքարի պատմություններ» խորագրով պանելային քննարկումը։ Բացման ողջույնի խոսքում հիմնադրամի տնօրեն Սիրանուշ Ասատրյանը շնորհավորել է ներկաներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկանալով, որ իրենց ուժն ու պայքարի ոգին փոխանցվի բոլոր հայ կանանց ու մայրերին՝ դրանով իսկ նպաստ բերելով վերստին