Ինչպես մասնագիտությամբ քիմիկոս արցախցի Կարինեն որոշեց գիպսե արձանիկներ պատրաստել. «Ա1+»
«Ա1+». Կարինե Հարությունյանը մասնագիտությամբ քիմիկոս է, «Տաթև» գիպսե արձանիկներ ապրանքանիշի հիմնադիրը։ Արցախում Ստեփանակերտի քաղաքապետարանում էր աշխատում, այժմ Երևանի օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող է։ Հենց սիրած մասնագիտության շնորհիվ է երիտասարդ մայրիկը տարիներ առաջ կարողացել բավարարել դստեր՝ Տաթևի հետաքրքրասիրությունները։ «Գիպսե արձանիկներ պատրաստելու առաջին փորձը կատարել եմ դեռևս 2011 թվականին։ Աղջիկս անընդհատ նոր ու հետաքրքիր խաղալիքներ էր ուզում,