«Վաղուց ժամանակն է բանաձևերից ու փաստաթղթերից անցում կատարել հստակ գործողությունների ու պատժամիջոցների». Լիլիթ Բեգլարյան
Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկերոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը։ Այն անդրադառնում է Արցախում ստեղծված իրավիճակին և Հայաստանին ԵՄ աջակցությանը։ Բանաձևը կոչ է անում՝ Եվրոպական միությանը և նրա անդամ պետություններին՝ ակտիվորեն աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Պատժամիջոցներ սահմանել ագրեսիայի և միջազգային իրավունքի խախտման համար պատասխանատուների նկատմամբ՝ ապահովելով պատասխանատվություն և