Թե ինչու կուսակցությունները չեն վայելում հանրության վստահությունը՝ բավական ծեծված թեմա է՝ չնայած ավելորդություն չէր լինի եւս մեկ անգամ վերանայել այն, ծանրութեթեւ անել, քննարկել, մտածել, գտնել ավելի խորքային պատճառները, հետեւություններ անել: Շատ ենք խոսել հիմնական խոչընդոտներից մեկի՝ երկրի կառավարման համար պահանջվող՝ կուսակցությունների անբավարար ներուժի մասին: Սա անվստահության ռազմավարական պատճառը կամ պատճառներից մեկը կարելի է համարել: Բայց