ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Հայաստան՝ քննարկելու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի՝ Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանի Ժիվկովիչը մայիսի 5-ին 4-օրյա այցով ժամանել է Հայաստան։ Տիկին Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաև դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը և