Ի՞նչ է նշանակում Փաշինյանի՝ «պատերազմը պետք է լինի անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի» միտքը գործնականում, կամ` Սահմանազատման ճանապարհով խաղաղությունն անշրջելի դարձնելու Փաշինյանի տեսության «պերճանքն ու թշվառությունը». Խոսրով Հարությունյան
Այսօր՝ մայիսի 7-ին իր ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը սահմանազատման և սահմանագծման իր քաղաքականությունը որակեց որպես աննախադեպ իրողություն, որի նպատակն է պատերազմը դարձնել անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի: Առաջին հայացքից երկարաժամկետ կտրվածքով պետության անվտանգության տեսանկյունից նման նպատակադրումը թվում է միանգամայն արդարացված: Մինչդեռ իշխանությունների գործողությունները, ինչպես այսօր տարածված է ասել, գետնի վրա՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական