Նարինե Դիլբարյան. «Սուրբ Էջմիածինն այն տիրույթն է, որտեղ բաժանիր, որ տիրես կարգախոսը չի աշխատում»
«Դեմոկրատական կուսակցության» փոխնախագահ Նարինե Դիլբարյանը «Հայելի» ակումբում խոսելով Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասին` ասաց, որ համախմբվելու համար ընձեռված բացառիկ հնարավորությունը կայացել է։ «Նախ արձանագրեմ, որ «Միասնությունը» եւ բազմաթիվ քաղաքական, հանրային շարժումներ, անհատներ եւ, ամենակարեւորը` սփյուռքը, իրենց աջակցությունն են հայտնել այս շարժմանը։ Այնպես որ, առանց չափազանցելու կարելի է ասել, որ գերաշնորհ արքեպիսկոպոս Բագրատ