Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձեւավորվել է օպերատիվ շտաբ. ՆԳՆ-ն 911 հեռախոսահամարը հայտարարում է Թեժ գիծ
Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեւավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ Փրկարար ծառայությունը և պետական բոլոր