Թուրքական և ադրբեջանական մամուլի ակտիվ քարոզչությունը Սրբազան պայքարի դեմ ի ցույց են դնում նրանց վախերն ու անհանգստությունները․ «Թուրքիան այսօր»
Թուրքիայի նախագահ Էրդողանի զարմիկին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականը կրկին անդրադարձել է Սրբազան շարժմանը։ Ըստ հրապարակված հոդվածի` Բագրատ Սրբազանը, ով իբր «փորձում է խորընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը», սպանվելու է հայկական լոբբիի կողմից, և սպանությունը կապվելու է թուրքական ու ադրբեջանական հետախուզությունների հետ։ Պարբերականը նաև հայտնում է, որ Ռուսաստանը Երևանում իր դեսպանին կանչել է խորհրդակցությունների,