Եթե Նիզամին իրապես «ադրբեջանցի» է, ապա ինչո՞ւ չի ստեղծագործել «թյուրքերենով», ավելին՝ «թյուրքերենով» ստեղծագործելը համարել է անպատիվ՝ համեմատած իր մայրենի լեզվի՝ ֆարսիի. «Գարդման Շիրվան Նախիջևան»
Ադրբեջանի նախագահը շարունակում է իրականության բազմաշերտ խեղաթյուրման և միջազգային հանրությանը ցանկալի քաղաքակրթական լույսի տակ ներկայանալու քստմնելի քաղաքականությունը։ Վերջինս «Ճանապարհ դեպի COP29. կայուն և շարունակական ապագա» թեմայով բարձր մակարդակի 29-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում, խոսելով Նիզամի Գյանջևիի անվան միջազգային կենտրոնի գործունեության մասին, նշել է, որ այն առաջնորդվում է «Ադրբեջանի հանճարեղ բանաստեղծ և մտածող Նիզամի Գյանջևիի փիլիսոփայական