Աղբյուր. Պերուացի նախկին ֆուտբոլիստի որդին կարող է տեղափոխվել Գանձասար-Կապան
Պերուացի նախկին հարձակվող Ալեքս Մագալյանեսի որդին՝ Մարտին Մագալյանեսը, կխաղա «Գանձասար-Կապանում»:
Այս մասին հաղորդվում է տեղական libero.pe կայքում:
Աղբյուրը նշում է, որ հայկական ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ համագործակցությունը ողջ 2019-ի համար:
21-ամյա պաշտպանի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Գրաու դե Պիուրան», որի կազմում հիանալի է հանդես եկել նախորդ մրցաշրջանում:
Կայքը գրում է, որ Հայաստանը հեռու է եվրոպական ֆուտբոլային գերտերություն լինելուց, բայց այստեղ մեծ ներդրումներ են կատարվում ազգային սռաջնությունը զարգացնելու համար: