Ալիսոն Բեկերը՝ ՈւԵՖԱ-ի վարկածով լավագույն դարպասապահ, Վան Դեյկը՝ լավագույն պաշտպան
Մոնակոյում ընթանում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Արարողության ընթացքում հայտնի են դառնում ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստները։
Այսպիսով, տարվա լավագույն դարպասապահը ՈւԵՖԱ-ի վարկածով «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերն է։
Լավագույն պաշտպանի մրցանակը, ինչպես և սպասվում էր, շնորհվեց Վիրջիլ Վան Դեյկին։
Հիշեցնենք, որ Ալիսոնը և Վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում նվաճել են Չեմպիոնների լիգայի գավաթը։