Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Բեր-բեր»-ը հաճախորդների բողոքներով բազմիցս ենթարկվել է տուգանքների․ ընկերությունից հակադարձում են՝ տուգանքների որոշումները բողոքարկվել են

«Բեր-բեր» ընկերության պայմաններում նշված է՝ ծովային առաքման տևողությունը  2,5-3 ամիս է առավելագույնը, փետրվարի 22-ին լրացել է իմ պատվերի երեք ամիսը, բայց դրանից բավական ժամանակ է անցել, բայց իմ ապրանքը դեռևս չի հասել և չգիտեմ էլ, թե երբ կհասնի։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Առաքելյանը, ով «Բեր-բեր» ընկերության հաճախորդ է։ Վերջինս ահազանգել է Tert.am և հայտնել, թե «Բեր-բեր»-ում ուշացնում են հաճախորդների պատվերները և ապա անհարգալից են վարվում իրենց հետ։

«Բեր-բեր» ընկերության միջոցով ՀՀ քաղաքացիները կարողանում են Ամերիկյան օնլայն խանութներից գնումներ կատարել և ապա ծովային ճանապարհով դրանք բերվում են Հայաստան։  Սակայն ընկերությունից բազմաթիվ բողոքներ կան, որ ուշացնում են ապրանքների տրամադրումը և բավականին կոպիտ են հաճախորդների հետ։

«Իրենց պայմաններում ու դրույթներում նշված է կետ, որն իրենք օգտագործում են հաճախորդներին մանիպուլացնելու համար։ Ասում են՝ ունենք կետ, որ մենք պատասխանատվություն չենք կրում ժամկետների ուշացման հետ կապված, մենք կրում ենք պատասխանատվություն կորստի, վնասի թալանի դեպքում։ Մնացած բոլոր դեպքերում չենք կրում։ Բայց հնարավոր է դեպք, որ ապրանքը կորի մեկ տարի, 2 տարի անցնի իրենք չասեն դրա մասին, զուտ ասեն՝ սպասե՛ք, ժամկետների համար պատասխանատվություն չենք կրում»,- ասաց Տիգրան Առաքելյանը և նշեց, որ իր դեպքով գրեթե 5 ամիս անցել է, իր ապրանքը դեռ չկա, բայց նրանք դեռ այդ պատասխանն են տալիս։

Նրա խոսքով՝ ոչ մի ներողություն, ոչ մի կներեք, կամ թեթև ինչ-որ փոխհատուցման մասին խոսք էլ չի գնում։

«Հարցն իրենց ծառայության որակի մասին է։ Իրենք հաճախորդի հետ շփման ձևեր չգիտեն, կան կազմակերպություններ, որ ներողություն են խնդրում, եթե լինում է ուշացում կամ վերաբերմունք են ցույց տալիս, իրենք նշում են զուտ՝ մեր կանոնադրության պայմաններին ծանոթացեք, այնտեղ նշված է, որ պատասխանատվություն չենք կրում,ցանկացած խնդրի դեպքում դա են ասում»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա պնդմամբ՝ վերադասից հեռախոսահամար է խնդրել, ինչը իրեն չեն տրամարդել և ասել են, որ մեյլին նամակ գրի։

«Իրենց պաշտոնական մեյլին նամակ եմ ուղարկել, պատասխանել են 1 ամիս անց։ Օրինակ՝ երբ արտասահմանյան պահեստ ապրանքն առաքվում է խանութի կողմից այդ դեպքում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում պետք է գրանցվի, որ ես տեսնեմ, իրենք այդ կետը խախտել են, 12 օր անցել է նոր գրանցել են ապրանքը պահեստում։ Ես դա եմ ասել, որ խախտել եք, նաև կետ կա, որ այդ պայմանները խախտելու դեպքում ՀՀ օրենքով պատասխանատվության պետք է ենթարկվի խախտողը, իրենք այդ մեյլին պատասխանում են մեկ ամիս անց ու պատասխանում են՝ մենք ժամկետների համար փոփոխությունների հետ կապված չենք կրում պատասխանատվություն»,- ասաց նա։

Նշենք նաև, որ «Բեր-բեր» ընկերությունը Ֆինանսական տույժ ու տուգանքի է ենթարկվել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից հաճախորդների բողոքների հիման վրա։

Tert.am-ը ստացված բողոքների համար պարզաբանում է խնդրել «Բեր-բեր» ընկերությունից։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ընկերությունից նշել են․

«Հայտնում ենք, որ ծառայության շրջանակում դեպի Հայաստանի Հանրապետություն պատվերների ծովային եղանակով առաքման ժամկետը սահմանված է 2,5-3 ամիս։ Նշված ժամկետը պայմանական է և կարող է տատանվել/փոփոխվել՝ միջազգային փոխադրումը իրականացնող կազմակերպությունների գործառույթների փաստացի իրականացման հետ կապված:

Առաքման ժամկետների տատանումները պայմանավորված չեն «Հայփոստ» ՓԲԸ-ի գործողություններով, քանի որ առաքանիների միջպետական փոխադրման գործընթացում ներգրավված են այլ գործընկերներ, իսկ գործընթացի վրա ներազդում են բազմաթիվ արտաքին գործոններ, որոնք հաճախ անկանխատեսելի են։

Տեղեկացնում ենք նաև, որ վերը թվարկված գործոնների պատճառով վերջին հինգ ամսվա ընթացքում «բեր-բեր» ծառայության ծովային եղանակով պատվիրված առաքանիների մասով արձանագրվել էին ուշացումներ, ինչի կապակցությամբ ընկերությունը աշխատանք է իրականացնում գործընթացում ներգրավված գործընկերների հետ նման իրավիճակներից խուսափելու համար և ներկայումս ուշացումների դեպքերը կտրուկ նվազել են»։

Ինչ վերաբերվում է, որ «Բեր-բեր» ընկերությունը ենթարկվել է տույժ տուգանքների, ընկերությունից արձագանքել են․

««Բեր-բեր» ծառայության (ինչպես նաև նման ծառայությունների մատուցող բոլոր այլ ընկերությունների) ժամկետների հետ կապված ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նախկինում քննված հաճախորդների բողոքներով կայացված որոշումները մեր կողմից բողոքարկվել են դատական կարգով և ներկայումս քննվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում, հետևաբար դատական ատյանների վերջնական որոշումներ դեռ առկա չեն»։

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Секс-работникам в Бельгии позволят заключать трудовые контракты

Ирландский журналист назвал лицемерными заявление о «мирных» целях НАТО

Эксперт: России выгодно возродить гидроэнергетику Северной Кореи

«Не вздумайте покупать этот чай даже по акции»: Росконтроль назвал 3 марки, которые в черном списке

Музыкальные новости

В аэропорту Пулково задержали шесть рейсов и отменили еще один

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города»

В "Атомайз" рассказали о смарт-контракте как главной составляющей ЦФА

Рубена Варданяна в бакинской тюрьме заставляли долго стоять, его лишали воды, ему не разрешали мыться и менять белье и одежду

Новости России

«Не вздумайте покупать этот чай даже по акции»: Росконтроль назвал 3 марки, которые в черном списке

Гражданка Чехии погибла из-за влетевшего в окно ее машины камня

Ирландский журналист назвал лицемерными заявление о «мирных» целях НАТО

Пожар на площади 300 "квадратов" охватил выселенное здание завода в Москве

Экология в России и мире

Пьяный гражданин Азербайджана из Тулы поехал в гости к брату и открыл стрельбу в Кургане

Как россиянам получить визу на Кипр: туроператоры дали подробную инструкцию

В Красноярском крае будут судить азербайджанца, который в 2006 году избил и изнасиловал певицу

BIA Technologies вошла в число ведущих интеграторов программных и аппаратных решений России

Спорт в России и мире

«Ну и где здесь «группа смерти?» ATP показала, каким был бы Евро-2024 с теннисистами

Экс-теннисист Ольховский: россияне могут хорошо выступить на Уимблдоне

«Надо чем-то жертвовать». Арина Соболенко отказалась ехать на Олимпиаду в Париже

Саснович победила на старте квалификации турнира WTA-500 в Берлине

Moscow.media

Юные таланты под эгидой Фонда Спивакова дали концерт в «Михайловском»

История одного похода

BIA Technologies вошла в число ведущих интеграторов программных и аппаратных решений России

«Байкал Сервис» снижает тарифы из городов Сибири







Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *