Հպարտ եմ «Աթլետիկո» տեղափոխվելու համար. Ալվարո Մորատա
Հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է «Չելսիից» Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխությունը:
«Ես երազում էի խաղալ «Աթլետիկոյում» այն օրվանից, երբ գնդակներ էի մատակարարում այս ակումբում: Հպարտ եմ այս քայլիս համար: Ես գիտեմ այս ակումբը, մարզադաշտը, ֆուտբոլիստներին:
Սա իսկապես երջանիկ պահ է իմ կյանքում, և ես անհամբերությամբ սպասում եմ ելույթներիս:
Շատ եմ մտածել տեղափոխությանս մասին և դիտել եմ «Աթլետիկոյի» վերջին հանդիպումները: Արդեն ինձ այս ակումբի մի մասնիկն եմ զգում: Մոտիվացված եմ թիմին հնարավորինս օգտակար լինելու համար»,- Մորատայի խոսքը մեջբերել է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» մինչև 2020 թվականի ամառ վարձակալել է Մորատայի տրանսֆերը: Վարձակալության ավարտից հետո մադրիդյան ակումբն ունենալու է 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք:
Հավելենք՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում Ալվարո Մորատան մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ: