Добавить новость
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Կատարում՝ Ֆուտբոլի ԱԱ-ի ընթացքում, արտամուսնական սեքսով զբաղվողները կդատապարտվեն 7 տարվա ազատազրկման

ՖԻՖԱ-ն նախազգուշացրել է, որ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, երկրպագուների և սպասարկող անձնակազմի համար չամուսնացածների միջև սեքսը պաշտոնապես արգելված կլինի, հաղորդում է Daily Star-ը։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ արգելքը խախտողներին սպառնում է յոթ տարվա ազատազրկում: ՖԻՖԱ-ի պաշտոնյանները նախազգուշացրել են, որ որևէ բացառություն չի արվելու:

«Սեքսն արգելված է, եթե կին ու ամուսին չեն: Առաջնության ընթացքում միանշանակ մեկ գիշերվա թռուցիկ կապեր չեն լինելու: Նման արգելք առաջին անգամ է կիրառվելու: Երկրպագուները պետք է պատրաստված լինեն»,- նշել է քաջատեղյակ աղբյուրը:

Daily Star-ը գրում է, որ արտամուսնական, ինչպես նաև նույնասեռական սեքսը Կատարում արգելված են: Ուստի բնական է, որ արգելքը տարածվում է նաև ԱԱ-ի շրջանակում:

«Խաղերից հետո խմիչքի և խնջույքի մշակույթը, որը շատ վայրերում ընդունված է, Կատարում խստիվ արգելված է։ Տպավորություն կա, որ սա իսկապես շատ վատ մրցաշար կարող է լինել երկրպագուների համար», - հավելել է աղբյուրը:

Մինչդեռ Կատարում կայանալիք ՖԻՖԱ-ի 2022 թվականի աշխարհի առաջնության գործադիր տնօրեն Նասեր ալ Խաթերն ընդգծել է, որ Կատարը խիստ պահպանողական երկիր է, որտեղ սիրո հրապարակային դրսևորումները, անկախ սեռական կողմնորոշումից, մշակույթի մաս չեն

Կատարի ֆուտբոլի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Մանսուր Ալ Անսարին ասել է, որ նույնիսկ դիտարկվում է խաղերում ծիածանի գույներով դրոշներն արգելելու հնարավորությունը:

«Եթե դուք ցանկանում եք ցույց տալ ձեր տեսակետը ԼԳԲՏՔ+-ի մասին, ապա այն ցույց տվեք մի հասարակությունում, որտեղ այն կընդունվի», - ասել է նա:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *